2 տեսակի պատգամավորներ կան, մեկից պաշտպանվում է ոստիկանությունը, մյուսին՝ պաշտպանում. Չալաբյան
TVԳիշերը խաղաղ է անցել, չնայած անընդհատ լարվածություն կար ոստիկանական պատի և ցուցարարների միջև։ Առավոտյան տարածքն ենք ամբողջովին մաքրել, վրանային փոքրիկ ճամբար է առաջացել։ Մարդիկ դրանով ցույց են տալիս, որ վճռական են մնալու ու պայքարելու են։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։
Անդրադառնալով ոստիկանների գործողություններին, երբ թույլ չէին տվել ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել ԱԺ, Չալաբյանն ասաց․ «Մեր երկրում 2 տեսակի պատգամավորներ կան, մեկից պաշտպանվում է ոստիկանությունը, մյուսին՝ պաշտպանում։ Յուրաքանչյուր պատգամավոր պատգամավոր է, բնականաբար հավասար իրավունքներով։ Եվ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրում օրենք և սահմանադրությու չի գործում։ Գործքում է վարչախումբ, որը Սահմանադրությունը վաղուց բռնաբարել է»։