Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


Երաժշտական գործիք, որի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զուռնան լեզվակային փողային երաժշտական գործիք է: Այն իր զիլ ու սուր, ճչացող ձայնով փոքր-ինչ մոտ է պարկապզուկին, բայց ավելի «ծակող» երանգով է, ինչով առանձնանում է մյուս բոլոր փողային նվագարաններից: Զուռնայի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը: Հին Հունաստանում զուռնայի նախորդին անվանել են ավլոս: Այն օգտագործվել է թատերական ներկայացումների, զոհաբերությունների և ռազմական արշավների ժամանակ: Իսկ ավլոս անվանման ծագումը կապված է առասպելական երաժիշտ Օլիմպոսի անվան հետ: Ավլոսը իր ճանաչումն է գտել Դիոնիսոսի մեղեդիների մեջ: Հետագայում այն տարածվել է Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի պետություններում: Այդ պատճառով էլ զուռնան տարածված է Աֆղանստանում, Իրանում, Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և այլն: Զուռնան հանրահայտ է դարձել նաև Ռուսաստանում, որտեղ այն կոչել են սուռնա: Հայաստանում լայնորեն տարածված հնագույն գործիք է։

Իսկ ահա սասունցիների շրջանում նվագարանն ունի փող անվանումը, որը ևս շատ տրածված է հայության շրջանում: Ընդհանրապես, զուռնան համարվում է հայկական ամենասիրված գործիքներից և օգտագործվում է ժողովրդական տոնակատարությունների, հարսանիքների և այլ ուրախ արարողությունների ժամանակ: Պարսկաստանում ևս զուռնան օգտագործվել է հնագույն ժամանակներից: Այն ժողովրդականորեն կոչվել է «գարա զուռնա»: Անունը կապված է գործիքի տեսքի և ձայնի հետ: Զուռնա նվագել են հարսանիքների, խաղերի ու մարզական մրցումների, ավանդական ծեսերի ժամանակ: Ներկայումս զուռնայի նման մի քանի գործիք կա: Դրանցից են ավլոսը, որի մասին խոսեցինք, և հոբոյը, որը զուռնայի փոխարինողն է սիմֆոնիկ նվագախմբերում: Վերջինս ունի մեծ դիապազոն և օգտագործվում է քնարական մեղեդիներ նվագելու համար:

Զուռնան պատրաստում են փայտի այնպիսի կարծր տեսակներից, ինչպիսիք են ծիրանենին, թթենին կամ ընկուզենին, իսկ լեզվակը՝ պիպիչը, եղեգից: Զուռնան իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է։ Ուղիղ, աստիճանաբար լայնացող փողը մի կողմից ունի ութ, հակառակ կողմից՝ մեկ ձայնանցք։ Վերևի մասում հագցվում է ձայնի օղակաձև կարգավորիչը, որը ներառում է ձայնավերարտադրման վերադիր սարքավորումը՝ մետաղե կամ այլ նյութից շրջանակը, որի կենտրոնում գտնվող բարակ գլանի վրա տեղադրված է փչելու երկլեզվակ հարմարանքը՝ պիպիչը։ Նվագելու ձայնը արտադրվում է ռնգային շնչառությամբ: Նվագելու համար գործիքը բերանին է դրվում փոքր թեքությամբ: Կարճ երաժշտության համար երաժիշտը շնչում է բերանով, իսկ երկարի ժամանակ նվագելիս կատարողը պետք է շնչի քթի միջոցով: Սովորականից ավելի թավ ձայնով զուռնայի տեսակը կոչվում է բոռոզա։ Կան վարպետ կատարողներ, ովքեր նվագում են երկու զուռնայով միաժամանակ՝ մեկով հնչեցնելով մեղեդին, իսկ մյուսով՝ դամը։ Երգացանկը բազմազան է ու հարուստ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»