Նորարարություն գյուղացիների համար. Հնդկաստանի բնակիչներն արևային վահանակներ են կապում իրենց մեջքերին
ՏնտեսությունՀնդկաստանի բրնձի դաշտերում աշխատող գյուղացիները բրինձ հավաքելիս զով մնալու ժամանակակից տեխնոլոգիական միջոց են գտել, գրում է focus.ua-ն:
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, որ մարդիկ աշխատում են դաշտում, և նրանց մեջքերի վրա ամրացված են արևային մարտկոցներ՝ վենտիլյատորներ աշխատացնելու համար: Կադրերը հրապարակվել են YouTube-ի balooch pirghar ալիքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու հոգի շոգ եղանակին ձեռքով բրինձ հավաքում։ Դրանցից յուրաքանչյուրի վրա մեջքին կարելի է տեսնել արևային մարտկոց, որի շնորհիվ վենտիլյատորներն աշխատում են գլխի մոտ ապահովելով զովություն։ Միևնույն ժամանակ, աշխատողներից մեկի մոտ սարքն ավելի վատ է աշխատում, հավանաբար արևային վահանակի աղտոտվածության պատճառով։ Տեսանյութի երկրորդ կերպարի վենտիլյատորի թևերն ավելի արագ են պտտվում։
Աղբյուրը չի նշում, թե կոնկրետ որտեղ են արվել այդ կադրերը։ X սոցիալական ցանցի Trending News էջը նշում է, որ տեսանյութում մարդիկ են Հնդկաստանից։ «Նման կերպ նրանք աշխատում են և՛ ստվերում, և՛ զով պայմաններում»,- նշել է հրատարակությունը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am