Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու
Հասարակություն![Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու](/timthumb.php?src=disc/20-06-24/5fc4030150344e32da9847cfbd3c5075.jpg&w=780)
«Ավելի բարձր, ավելի արագ, ավելի դիպուկ». այս կարգախոսի ներքո կայացավ Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի եզրափակիչ միջոցառումը: Յունիբանկի 12 Visa քարտապաններ արշավի եզրափակիչ փուլում հաղթահարեցին տարբեր մարզական փորձություններ: Ամենաբարձր միավորներ հավաքած երկու մասնակիցները ստացան արշավի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը և փակման հանդիսավոր արարողությանը դիտելու համար:
Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավը մեկնարկել էր 2024 թվականի մարտին: Յուրաքանչյուր ամիս բանկի քարտապանները հնարավորություն ունեցան շահելու օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական դիզայնով Visa քարտեր և դրամական մրցանակներ: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ:
«Շատ գոհ եմ Յունիբանկից: Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով։ Շատ քչերին է հաջողվում մեկնել օլիմպիական խաղերին՝ որպես երկրպագու։ Իմ կարծիքով սա լավագույն նվերներից մեկն է, կնոջս հետ սիրով կմեկնենք Փարիզ», - նշեց արշավի առաջին հաղթող Դավիթ Թովմասյանը:
Օլիմպիական խաղերը հենց Փարիզում դիտելու հնարավորություն ստացավ նաև Նարեկ Երիցյանը։ «Մոտ 4 տարի է Յունիբանկի հաճախորդ եմ: Հաճելի անակնկալ էր: Ես միշտ ուրախացել եմ մեր հայ մարզիկների հաղթանակներով, ու հիանալի կլինի նրանց կողքին լինել Փարիզում և կիսել այդ ուրախությունը», - նշեց արշավի երկրորդ հաղթող Նարեկ Երիցյանը:
Արշավի հաղթողներին ուղեգրերը հանձնեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ ըմբիշ Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
![](disc/20-06-24/6f1b653ad1202c1e0ea53899bb6f1436.jpg)
![](disc/20-06-24/633761b48cc1b33a6e3882c66f9d291e.jpg)
![](disc/20-06-24/d06efc0eab9f39bcf6ef4d9a38652a44.jpg)
![](disc/20-06-24/da78730eb2e4e81f31a69f766ff14154.jpg)
![](disc/20-06-24/8e50cd021cca01935693eac3c0f59eb8.jpg)
![](disc/20-06-24/bdacf32cc0f68698be471a5777912d8e.jpg)