Վրաստանը կհրավիրվի ՆԱՏՕ-ի առաջիկա միջոցառումներին. Օ՛Բրայեն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վրաստանը մեր գործընկերն է և կհրավիրվի ՆԱՏՕ-ի գործընկերության առաջիկա միջոցառումներին», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը։ Վաշինգտոնը խիստ մտահոգված է «Վրացական երազանքի» առաջնորդների փոքր խմբի որոշումներով և հռետորաբանությամբ:
«Ակնհայտ է, որ Վրաստանի բնակչության 80-85%-ը ցանկանում է հետագա ինտեգրում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Վերջերս վարչապետն ասաց, որ ակնկալում են, որ իրենց վերջին գործողությունները չեն վտանգի այդ ճանապարհը։ Մենք կշարունակենք այս խոսակցությունները՝ նույնիսկ մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նրանց գնալը: ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները հրավիրված են գործընկերային միջոցառումներին», - նշել է Օ՛ Բրայենը։