ԱՄՆ-ն նախատեսում է ՆԱՏՕ-ի հուլիսյան համաժողովին հրավիրել Հայաստանին ու Ադրբեջանին
ՔաղաքականՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բայդենի վարչակազմը նախատեսում է Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել՝ ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ միասին մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գործընկերային միջոցառումներին։ Այնտեղ նրանք հնարավորություն կունենան քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման ջանքերը: Այդ մասին «Turan»-ին Վաշինգտոնում հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուր։
«Չնայած լիովին պարզ չէ, թե հրավերներն արդեն ուղարկվել և/կամ ընդունվել են, սակայն Վաշինգտոնի պաշտոնյաները կարծում են, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների մակարդակով առաջիկա հանդիպումը, որը տեղի կունենա ԱՄՆ մայրաքաղաքում՝ երկու շաբաթ անց, հիանալի հնարավորություն կլինի, որը չարժե բաց թողնել», - Turan-ին ասել է աղբյուրներից մեկը: