Ի՞նչ է անում ՀՀ ստախոս ղեկավարությունը հիմա. այո', խաղաղություն է մուրում Ադրբեջանից. Մենուա Սողոմոնյան
ԲլոգՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը արցախցիների էթնիկ զտումը պաշտոնապես գնահատել է որպես հանցագործություն՝ սահմանված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտ) 7-րդ և 8-րդ հոդվածներով (մարդկության դեմ հանցագործություն և պատերազմական հանցագործություն):
ՀՀ Ազգային Ժողովը մեծ աղմուկով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանին պատժելու բարձրագոչ նկատառումներով։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ ստախոս ղեկավարությունը հիմա. այո', խաղաղություն է մուրում Ադրբեջանից՝ նորանոր զիջումների պատրաստակամությամբ։