Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով


Ինչո՞ւ են կանայք քող կրում. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի նորաձևության արդյունաբերությունը չգիտի կանացի ավելի առեղծվածային աքսեսուար, քան քողն է։ Այն, թաքցնելով դեմքը անծանոթներից, յուրօրինակ հմայքով ու նրբագեղությամբ է լցնում կնոջ կերպարը։ Այսպիսով, ո՞րն է այդ գլխազարդի առեղծվածը: Ինչպե՞ս է քողը ամբողջ աշխարհում գերել նորաձևության հարյուր հազարավոր սիրահարների: Ենթադրաբար, քողի պատմությունը սկսվել է Արևելքից, որտեղ կանայք ստիպված էին թաքցնել իրենց դեմքերը։ Քողը ծառայում էր որպես փարանջա, որը կրում էին կրոնական կամ դասակարգային պատկանելությունը ցույց տալու համար։ Շուտով այդ գլխազարդը լայն տարածում է գտել աշխարհի այլ ծայրերում՝ Եգիպտոսում, Հռոմում, Ասիայում և Հունաստանում։

Քողը Եվրոպա է մտել երկու խորհրդանշական գույներով. սպիտակ քողը՝ որպես մաքրության և անմեղության խորհրդանիշ, և սև քողը՝ որպես սգի և տխրության: Ենթադրաբար 14-15-րդ դարերում քող կրում էին ոչ միայն կանայք, այլ նաև մարդկության ուժեղ կեսը՝ այն ամրացնելով գլխարկներին։ Սակայն, ցավոք, դրա ապացույցներ չեն պահպանվել։ 19-րդ դարում քողի նորաձևության նոր բեկում է տեղի ունեցել: Որոշ տիկնայք սկսել են լայնեզր գլխարկներին կպցնել մեծ անցքերով ցանց-քողեր: Հետո նորաձևություն մեջ են մտել կոկիկ փոքրիկ գլխարկները, որոնց վրա ամրացված էին բարակ գործվածքից քողեր։ 20-րդ դարի 40-ական թվականներին դասական քողը նոր մրցակից է ունեցել՝ վուալետկան։ Դրանք պատրաստվում էին ավելի հաստ գործվածքից՝ ժանյակակար հավելումներով։

Այդ գլխազարդը նույնպես ճոխ զարդարում էին փետուրներով և ուլունքներով։ Հետագայում՝ 60-ականներին, քողը ձեռք է բերել առավելագույն ժողովրդականություն կանանց շրջանում։ Այդ ժամանակ է հայտնվել հաբ-գլխարկը, և ճակատը ծածկող քողի հետ միասին այդ գլխազարդն իսկապես շքեղ տեսք է ունեցել։ Անցյալ ժամանակներից ծանոթ տեսքով գլխարկներին ամրացված քողերը ներկայում կորցրել են իրենց ժողովրդականությունը։ Իհարկե, հիմա ամբողջ աշխարհում է ընդունված ամուսնությունների ժամանակ օգտագործել հարսնաքողը, և թեկուզ միայն այդ պատճառով կարելի է փաստել, որ քողը մոռացված չէ:

Այնուամենայնիվ, ցանց- քողը ևս չի մոռացվել: Նորաձևության դիզայներներն առաջարկում են հասարակ գլխարկները համադրել ցանցային քողերի հետ։ Հայտնի մարդիկ ևս անմասն չեն մնում դրանից. համացանցում կարելի է գտնել Լեդի Գագայի և Ռիհաննայի լուսանկարներն այդ առեղծվածային աքսեսուարով: Բացի դա, Մերիլին Մոնրոն ևս համարվում էր քողի մոլի երկրպագու։ Համադրելով քողը կիսասպորտային ոճի, վերարկուի և հարթ կոշիկների հետ՝ կանայք գրավիչ տեսք են ստանում, իսկ քողը առեղծված և հմայք է ավելացնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա