Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ
Հասարակություն![Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ](/timthumb.php?src=disc/04-07-24/4bd36a5598dc71c7fbab6b72af679791.jpg&w=780)
Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:
Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:
Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը:
![](disc/04-07-24/aa04ac1f7932b07c022c6096bf881a9d.jpg)
![](disc/04-07-24/d6c151aad992865fa59413b397323990.jpg)
![](disc/04-07-24/e1d05a43b65ae3db8e4221074bf224b3.jpg)
![](disc/04-07-24/c72025900d4c5a0aa0c1859d277df69a.jpg)
![](disc/04-07-24/e63545c707b7ea147df9228152e5409b.jpg)
![](disc/04-07-24/8893acc6642019e6580aa325d4e90ee6.jpg)
![](disc/04-07-24/c55675a65887233f79a70dcc43c714d6.jpg)