Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում
Հասարակություն![Ամիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում](/timthumb.php?src=disc/05-07-24/aba269791e4449ee9ef0db022ea98ee5.jpg&w=780)
Ամիօ բանկն ուրախությամբ տեղեկացնում է ուսանողներին ուղղված AMIO ERA կրթական ծրագրի առաջին փուլի հաջող ավարտի մասին: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում և գերազանցել բոլորի սպասումները՝ մեկ ամսում գրանցելով ռեկորդային 800 դիմում-հայտ:
AMIO ERA կրթական ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին՝ մոտիվացնելով նրանց միշտ շարժվել առաջ և կրթությունը որպես հնարավորություն դիտարկելով հասնել իրենց նպատակներին:
Ծրագրի առաջին փուլը հաղթահարած ուսանողները կմասնակցեն անհատական հարցազրույցի և թիմային աշխատանքի փուլերին, որոնց արդյունքում էլ կընտրվեն հաղթող ուսանողները:
AMIO ERA-ի ինստագրամյան էջում պարբերաբար ներկայացվում են ծրագրի թարմացումները:
Հիշեցնենք, որ AMIO ERA-ն Ամիօ բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակում 1-ից 3-րդ կուրսի բարձր առաջադիմություն ունեցող մինչև 25 ուսանող կստանա 1 տարվա կրթավճար Ամիօ բանկի կողմից:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: