Գլխավոր հարստացուցիչի բաժնի գլխավոր տեխնոլոգ Արման Սաղաթելյանը 2003 թվականից աշխատում է ԶՊՄԿ-ում
ՀասարակությունԳլխավոր հարստացուցիչի բաժնի գլխավոր տեխնոլոգ Արման Սաղաթելյանը 2003 թվականից աշխատում է կոմբինատում: Մեկնարկել է որպես ֆլոտատորի օգնական, էտապ առ էտապ անցել կարիերայի աստիճաններով:
Գլխավոր հարստացուցիչի բաժինը վերահսկում է ֆաբրիկայի հիմնական տեխնոլոգիական ցուցանիշները:
Առաջին հայացքից բարդ և անհասկանալի թվացող պրոցեսների ճիշտ կազմակերպման արդյունքում ենք ունենում պատրաստի որակյալ խտանյութ` մետաղների պլանավորված կորզմամբ:
Երիտասարդ մասնագետը կարծում է, որ չնայած բարդությանը, ոլորտը ծերացող չէ, մեր երկրում այն հեռանկարային է և հուսանք, ապագայում կադրերի պակաս չենք ունենա:
«Առաջիկայում հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնն է, իմ և գործընկերներիս ընդհանուր նպատակն է` բարձրացնել որակական ցուցանիշները` ի նպաստ ընդհանուր գործի»,- Արման Սաղաթելյան: