Սենսացիոն բացահայտում. Արցախի հանձնումից առաջ հանդիպել են Թուրքիայում
ՔաղաքականԱրցախի հայաթափումը 2023 թ. պարտադրված է եղել Արևմուտքի կողմից։ Այս մասին տեղեկություններ հայկական և օտարերկրյա մամուլում բազմիցս եղել են, խոսակցություններ էին շրջանառվում, որ սեպտեմբերյան ագրեսիայից առաջ Թուրքիայում հանդիպում է կայացել Ռուսաստանի, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների մասին։ Հանդիպման փաստը մինչ օրս լայնորեն չի լուսաբանվել։
Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը սենսացիոն բացահայտում է արել, հայտնել է, թե 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները:
Անանևի խոսքով՝ ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել: Վաշինգտոնին պետք էր վերահսկողություն Հայաստանով անցնող բոլոր միջանցքների նկատմամբ։
ՌԴ ԱԳ նախարարի նախկին ավագ խորհրդականի խոսքով՝ հայկական իշխանություններն իմացել են Ադրբեջանի՝ սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որևէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում գործեց Արցախի ուղղությամբ, իսկ Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն օգնության չշտապեցին, այլև բացահայտ հայտարարեցին, թե չեն ներգրավվելու, Արցախում կատարվողն էլ Ադրբեջանի ներքին գործն է։