Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում
ՔաղաքականՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել՝ մասնակցելու է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, թե ոչ։ Նման եզրահանգման կարելի է հանգել ՀՀ ԱԳՆ նամակից` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։
««3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպման և ՀՀ հնարավոր մասնակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածության առկայության պարագայում հանրությունը կիրազեկվի պատշաճ ժամկետում»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում Թուրքիայում:
Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։