Միհրան Պողոսյանի կուսակցությունն ակտիվանում է. նոր կուսակցականները վկայականներ են ստացել
ՔաղաքականՔաղաքական դաշտում կրկին մեծ ակտիվությամբ սկսել է հանդես գալ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջնորդած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը։
Կուսակցությունն օրերս երկօրյա արտագնա սեմինար-հավաք էր կազմակերպել կուսակցական երիտասարդական միության համար, կուսակցականները քննարկել են տարբեր հարցեր, ներկայացվել են կուսակցության առաջիկա անելիքները։ Նոր անդամներ են միացել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը, հատկապես՝ երիտասարդներ։
Մեր տեղեկություններով՝ կուսակցության համալրման, նոր անդամների ներգրավման աշխատանքները շարունակական են լինելու, մեծ աշխատանք է տարվում մարզերում, ողջ հանրապետությունով մեկ կուսակցության կառույցներ են ստեղծվում՝ պայքարն ավելի լայն և կազմակերպված իրականացնելու համար։
Երեկ տեղի է ունեցել նոր կուսակցականների անդամատոմսերի հանձնման արարողությունը։
Ռեպորտաժը` այստեղ...