ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ
ԲլոգՀարգելի ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Սիրելի աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Այս բազում մարտահրավերների ժամանակաշրջանում մենք պետք է ապավինենք գիտելիքի և կրթության ուժին՝ որպես վերջնանպատակ ունենալով կայացած քաղաքացու և ամուր տնտեսական հիմքերով պետության կայացումը:
Հենց վերոնշյալ նպատակներին հասնելու համար մեր ընկերությունը մեծ աջակցություն և հոգածություն է ցուցաբերում կրթական բնագավառին (կրթական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավում, ուսման վարձերի փոխհատուցում, լաբորատորիաների հիմնում, բուհերի հետ համագործակցություն, կրթական ֆորմալ-ոչ ֆորմալ ծրագրերի ֆինանսավորում և այլն) ու 2023թ․ ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 մլն ՀՀ դրամ։
Բարի ընթացք, նոր ուսումնական տարում։