Այսօր պետք է հարգենք Արցախի համար կռված և զոհված մարտիկների հիշատակը. Թովմասյան
Բլոգ«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը», - ասաց մի անգամ Արցախն արյան գնով պահած հերոսն ու չսխալվեց։
Այսօր լրանում է տոկունության, հույսի և ազատության անսասան ձգտման 33 տարին:
Արցախի կորուստը պարզապես պարտություն չէ մարտի դաշտում, դա ինքնության, պատմության, մշակույթի կորուստ է։ Արցախի ժողովուրդը դարեր շարունակ կեղեքվել և հալածվել է, սակայն երբեք չի հայաթափվել, չի տատանվել ազատ լինելու իր վճռականության մեջ:
Այսօր պետք է հարգենք Արցախի համար կռված և զոհված մարտիկների հիշատակը և խոստանանք երբեք չարժեզրկել նրանց զոհողությունները, ինչպես փորձում են մեր օրերում։
Թող անկախության ոգին շարունակի ոգեշնչել և համախմբել բոլորիս։ Պետք է նոր նպատակ դնենք մեր առջև և գնանք կորսված, լքված, դավաճանված Արցախի հետևից: