Երևան, 17.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Թիմային մարզաձևերի զարգացումը Ադրբեջանն անտեսում է պարտավորեցնող միջազգային բանաձևերը և շարունակում պատմական, մշակութային վանդալիզմը. «Փաստ» Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» «Ընկերների համար կարող էր գնալ լուսնից քար բերելու». կամավոր Ղևոնդ Ղևոնդյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Ջրականում. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»


«Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեսուներեք տարի առաջ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: Տոնական օրերը, հատկապես մեր երկրի հետ տեղի ունեցած ողբերգություններից հետո՝ պատերազմներ, Արցախի հայաթափում, կարծես առիթ դառնան անցած ճանապարհը վերարժևորելու, թույլ տված սխալները շտկելու և պատմության անիվը կրկին շրջելու համար: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ օրն իր մեջ հակասական զգացողություններ է պարունակում:

«Մի կողմից՝ հարյուրամյակներ շարունակ Արցախում միշտ հայը բնակվել է, իսկ վերջին երեսուն տարվա ընթացքում նշում էր իր անկախության, իր ծննդյան օրը, և այսօր, կարծես թե, այս ամենը փլուզվել է, և հուսահատություն ու տխրություն կա, մյուս կողմից՝ այն զգացողությունը կա, որ այս ամենը չի կարող այսպես ավարտվել և երկար տևել, դա քո մեջ առաջացնում է վերաիմաստավորելու, անցյալը քննելու, ինչու չէ, նաև սխալները վերհանելու և դրանց լուծում տալ փորձելու անհրաժեշտություն, քանզի պատմական արդարությունը պետք է վերականգնվի, և ուժի սպառնալիքի, ցեղասպանության վտանգի տակ հայաթափված Արցախը պետք է նորից վերադարձվի հայերին: Դա պետք է լինի շատ արագ, չի կարող մի ողջ ժողովուրդ 21-րդ դարում բոլորի աչքի առաջ տեղահանվել, կտրվել իր արմատներից, և դա այդպես հանգիստ անցնի, գնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Արցախի անկախության նախօրյակին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Արցախի Հանրապետության լուծարման մասին՝ ասելով, թե ինքը չի ստորագրել այդ փաստաթուղթը և անգամ տեղյակ էլ չի եղել տեղի ունեցող իրադարձություններից: Ամբողջ պատասխանատվությունը կրկին դրվեց Արցախի իշխանությունների վրա, նա մոռացավ հիշեցնել, որ տարիներ ի վեր Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը: «Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները, ցավոք, իրենց իշխանության գալու օրվանից որդեգրել են մեղքն ուրիշի վրա բարդելու քաղաքականությունը և ցանկացած գործողություն անելուց հետո նրանց հիմնական խնդիրն է, թե այս անգամ ում գտնել՝ որպես քավության նոխազ: Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2023 թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, հենց այդ ամսվա իրադարձությունների պտուղը չէին, այլ 2018 թ.-ից սկսած Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած հակահայ քաղաքականության, որը բերեց նման ավարտի»,- նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է մի քանի իրադարձություն: ««Հեղափոխության» ավարտից մի քանի օր անց դրա ջատագովները այդ «հեղափոխությունն» ավելի բարձր էին դասում, քան մեր երեսուն տարվա ազատամարտը: Դրանից հետո այս իշխանությունները սկսեցին հայտարարել, որ ամեն ինչ սխալ է, և իրենք սկսում են բանակցություններն իրենց զրոյական կետից: Այնուհետև պատերազմն էր, որտեղ որևիցե կերպ չտեսանք հաղթելու ցանկություն ունեցող իշխանություն: Դրանից հետո Պրահայում հայտարարություն, որ Արցախն Ադրբեջան է և վերջ: Նման բազմաթիվ հանգամանքների արդյունքը, բնական է, լինելու էր այն, ինչ տեսանք: Երևի նույնիսկ Ալիևի մտքով չէր անցնում, որ կարելի է երեք-չորս օրվա ընթացքում դատարկել Արցախը: Այսքանից հետո, եթե այս իշխանությունները ցանկանում են այդ մեղավորությունը շեղել ինչ-որ մեկի վրա, ապա դա ուղղակի հանցագործություն է, որովհետև չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք»,-ընդգծում է Հակոբյանը:

Արցախը վերադարձնելու և Արցախ վերադառնալու մտքերն առաջնային են շատերիս համար, սակայն Արցախ վերադառնալու և այնտեղ բնակվելու համար արցախցին պետք է երաշխիքներ ունենա: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ հարցն այն տարբերակով, որով ներկայացվում է, հակասում է Հայաստանի պետական շահերին, այն է՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Ուղղակի և անուղղակի հայտարարություններով նա հերթական անգամ մոռացության է տալիս Արցախյան հարցը և փակում այնտեղ վերադառնալու հույսի դուռը: «Նիկոլ Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ բազմիցս նաև ուղղակիորեն է հայտարարել, որ Արցախի հարցն իր համար փակված է, մասնավորապես՝ երկրի ղեկավարը հայտարարել է, որ իր հայրենիքի մի մասը համարում է հարևան պետության անքակտելի մաս: Խոսել Արցախի հարցի մասին և դա ինչ-որ կերպ կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կամ Հայաստանի Հանրապետության սահմանները վտանգելու հետ, պարզունակ մանիպուլյացիա է:

Նույնպիսի մանիպուլ յացիա է, երբ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում բնակիչների ներկայությամբ հայտարարեց, որ եթե հիմա դուրս գամ ու ասեմ, որ սահմանազատմանը համաձայն չենք, պատերազմ կսկսվի: Նման գործողություններով Նիկոլ Փաշինյանն ահաբեկում է սեփական ժողովրդին իր պլաններն իրագործելու համար: Ինչ վերաբերում է Արցախի հարցին: Այնտեղ դարերով ապրել է հայը, դա համարվում է մեր բնօրրանը, և այստեղ գործ ունենք ոչ թե ինչ-որ մեկի տարածքը պոկելու և մյուսին միացնելու հետ, այլ մարդու բնական, այն է՝ իր հայրենիքում որպես բնիկ ժողովուրդ ապրելու իրավունքի հետ: Ոչ ոք դա չի կարող չեղարկել: Բայց, միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կա նման իշխանություն, այս հարցերում ինչ-որ առաջընթաց ունենալը պրակտիկորեն բացառվում է:

Դա չի նշանակում նաև, որ այս հարցը պետք է «թաղենք», չխոսենք այդ մասին: Անընդհատ այս հարցը պետք է բարձրաձայնենք տարբեր հարթակներում՝ սկսած միջազգայինից մինչև ներքին լսարան, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կարծում եմ՝ գալու է մի պահ, որ այս իշխանություններն այլևս չեն լինելու, տա Աստված, որ դա որքան հնարավոր է շուտ լինի: Համոզված եմ, որ այս իշխանություններին փոխարինելու են գալու ազգային արժեքներով տոգորված իշխանություններ, որոնք չեն վախենալու Արցախի հարցի մասին խոսելուց, և Արցախի վերադարձը հայերին տեղի է ունենալու»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հերթական անգամ բարձրաձայնում ենք նաև Բաքվում ապօրինի մեղադրանքներով դատապարտված մեր հայրենակիցների, ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Պետության ղեկավարն ասում է, թե քայլեր են արվում այս ուղղությամբ, մինչդեռ չենք տեսնում այդ քայլերի արդյունքը: «Օրվա իշխանությունների կողմից զրո աշխատանք է կատարվում, եթե ոչ աշխատանք, որը վնասում է մեր ռազմագերիների, ռազմաքաղաքական ղեկավարության վիճակին: Միևնույն ժամանակ, միգուցե մի քիչ թույլ, միգուցե ոչ հնչեղ (ինչը բնական է, քանի որ ուժգնություն և հնչեղություն նման աշխատանքին կարող են տալ միայն իշխանությունները), բայց ընդդիմությունը, տարբեր հասարակական կազմակերպություններ, արցախյան բազմաթիվ կազմակերպություններ, Արցախի Ազգային ժողովը, ամեն մեկն իր չափով գրեթե ամենօրյա ռեժիմով այս ուղղությամբ որևէ գործողություն, հայտարարություն փորձում են անել, այլ բան է՝ ստացվում է, թե ոչ:

Քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունները լծված չեն մարդկանց շուտափույթ ազատագրման հարցին, այդտեղ շոշափելի որևէ հաջողություն չենք ունենա: Ցավոք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որպեսզի մեկընդմիշտ փակեն Արցախի հարցը, պետք է փակեն նաև Արցախի ռազմաքաղաքական իշխանության հարցը, Արցախում գերեվարված մարդկանց հարցը: Նրանք ցանկանում են ոչ միայն մոռանալ Արցախը, այլ ընդհանրապես Արցախի հետ կապ ունեցող որևիցե երևույթ և գործողություն: Կարծում եմ՝ մեր բոլոր նշած խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատրաստ կլինեմ մենամարտել թեկուզ 10, թեկուզ 5 oր առաջ. Ծառուկյանը բացահայտում Է ծրագրերըԴեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանՌուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. ՄերցԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասինՄեր «կենտրոնական պաշտպանը»` Փաշինյանը ինքնագոլ է խփում ՀՀ-ի դարպասին. «Թարմ ուղեղով» Մարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 3-ամյա Տիգրանը մահացել է պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ի հետ համագործակցության շնորհիվ 18 հա տարածք է անտառապատվել «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԻմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանԻնչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանՔաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԳևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանԱշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառովԱրարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդինՍուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվությունՀայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել էՔրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերումԿասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը ««Ֆուլ Հաուս» լիամետրաժ ֆիլմը խոստանում է լինել հույզերի իսկական հրավառություն». Գրիգոր Դանիելյանը նոր կադրեր է հրապարակելԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայաստանի եվրասիական ընտրությունը