Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

Շնորհավորում եմ ձեզ սիրելի երեխաներ, խոնարհվում եմ Ձեր առջև սիրելի՛ ուսուցիչներ. Արշակ Կարապետյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, մեր սիրելի երեխանե՛ր,

Մեր գեղեցիկ երկիր Հայաստանը նշում է Գիտելիքի օրը: Մեկնարկել է նոր ուսումնական տարին: Սա սովորական օր չէ, սա ուսուցիչների և սովորողների կարևոր տոն է: Սա նոր փուլ է մեր երեխաների կյանքում, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են մտնում դպրոց։ Նրանք բռնում են գիտելիքի, ձեռքբերումների ու հաղթանակների ճանապարհը՝ հանուն մեր երկրի ապագայի, հանուն խաղաղության ու բարգավաճման:

Մեր երեխաները պետք է ժամանակակից տեխնոլոգիաներին և նոր հնարավորություններին հասանելիություն ունենան, որպեսզի ամենաժամանակակից մակարդակով գիտելիքներ ստանան և մեծացնեն իրենց ներուժը, ինչպես նաև տարիներ անց պրոֆեսիոնալ և գրագետ կառավարեն Հայաստանի Հանրապետությունը: Իսկ ուսման համար պատշաճ պայմանների ստեղծումը մեր պետության պարտականությունն է և անսասան պատասխանատվությունն ապագա սերունդների առջև։

Ուսուցիչները կարևոր դեր են խաղում ուսումնական գործընթացում: Նրանց գիտելիքներից, հմտությունից, անկեղծությունից, համբերատարությունից և երեխաների հանդեպ սիրուց է կախված ոչ միայն դպրոցական կյանքի որակը և հետաքրքրությունը ուսման նկատմամբ, այլև նրանցից է կախված յուրաքանչյուր աշակերտի, հետևաբար նաև մեր ողջ երկրի ապագան։

Ուսուցչի բարձր կոչումը նշանակում է, որ այս մարդը պարզապես դասագիրքը չի վերապատմում դասարանում։ Նա այն մարդն է, ով օժտված է իր հայրենիքի, իր մշակույթի, սովորույթների, քրիստոնեության և հնագույն պատմության հանդեպ սիրո և նվիրվածության ոգով երեխաներին դաստիարակելու վստահությամբ, որն անքակտելիորեն կապված է ժամանակակից կյանքի հետ: Նա այն մարդն է, ում վստահված է երեխաների մեջ պարտականության զգացում, ազնվություն և պարկեշտություն սերմանել, ցանկացած բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու ունակություն: Դրա համար երեխաներն ու ծնողները հույսով ու սիրով են նայում ուսուցիչներին։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել իմ մանկավարժներին և դաստիարակներին կյանքի բոլոր փուլերում: Ձեր հոգատարությունը, ձեր գիտելիքները, ձեր իմաստուն խորհուրդները, լավագույնը կիսելու ձեր ցանկությունը թույլ տվեցին ինձ ամուր կանգնել և վստահորեն նայել առաջ: Խոնարհվում եմ Ձեր առջև, իմ սիրելի՛ ուսուցիչներ:

Այս լուսավոր տոնի առթիվ շնորհավորում եմ Հայաստանի հարգարժան գիտնականներին, ովքեր, հենվելով իրենց խորը գիտելիքների և հարուստ կենսափորձի վրա, պատրաստում են արժանի մանկավարժների բանակ, ինչպես նաև դասագրքերով ու ձեռնարկներով ապահովում երկրի կրթական համակարգը: Ձեր աշխատանքի որակից, հայրենիքի հանդեպ սիրուց, ձեր սկզբունքայնությունից ու ազնվությունից է կախված, թե մեր երիտասարդությունը ինչպես կմեծանա։

Սրտանց շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, աշակերտներին և նրանց ծնողներին այս գեղեցիկ տոնի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ ուսման և աշխատանքի մեջ:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան:

Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ Սավգուլյան