Մենք պետք է փորձենք կանխել նոր հեռացումները․ Մենուա Սողոմանյան
Քաղաքական«Ուզում են առաջին հերթին ձերբազատվել այն դասախոսներից, որոնք շատ ակտիվ են։ Բայց այս փուլը մարսելու պարագայում, անցնելու են այն մարդկանց, որոնք գուցե շատ ակտիվ քաղաքական գործունեություն չեն իրականացնում, բայց կարծիքներ են հնչեցնում, դիրքորոշում արտահայտում։ Մենք պետք է փորձենք կանխել նոր հեռացումները։ Եվ այս ամենը ոչ միայն դասախոսների, որպես մարդկանց իրավունքների, մասին է, այլև կրթական ծրագրերի որակի․ ներբուհական կառավարման որակի մասին է»։- Այս մասին այսօր ԵՊՀ շենքի դիմաց հրավիրված ասուլիսում հայտարարեց ԵՊՀ քաղաքագիտության դոցենտ Մենուա Սողոմանյանը, հավելելով, որ կրթական ծրագրում փոփոխությունները պետք է քննարկվեն ակադեմիական օջախում։
Բանախոսը տեղեկացրեց, որ կրթական ծրագրերը փոխում են և դասախոսներին հեռացնում են, խախտելով կաննոներն, անտեսելով ուսանողների կարիքներն ու տրամադրությունները։
Հիշեցնենք, որ ԵՊՀ շենքի դիմաց ասյս պահին շարունակվում է ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը։