Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»


«Անկեղծությունն է բանալին». Հուսիկ Արայի՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017 թ.-ից կյանքի կոչված Գրքի երևանյան միջազգային փառատոնն այս տարի էլ երեք օր շարունակ իր շուրջը համախմբեց գրողներին ու ընթերցողներին: Քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ և գրական ստեղծագործությունների ընթերցումներ: Եվ սա ամենը չէ: Հաճելի հանգամանքներից մեկը նաև այն է, որ ընթերցողները հնարավորություն են ստանում իրենց սիրելի ու նախընտրելի գրքերը ձեռք բերել զեղչերով: Սա լավ հնարավորություն է հատկապես նրանց համար, ովքեր այդպես էլ չեն հարմարվում էլեկտրոնային տարբերակով գիրք ընթերցելու նորագույն տեխնոլոգիաներին և ցանկանում են շոշափել գիրքը, վայելել դրա բույրը: Այս տարի փառատոնի իրականացման հիմնական վայրերից մեկը Հայաստանի ազգային պատկերասրահն էր՝ Որմնանկարների սրահը:

Հետաքրքիր զգացողություն էր սրահում նստած ունկնդրել մեր ժամանակների հեղինակներից Հուսիկ Արային, երբ ներկաները խնդրեցին նրան ընթերցել իր իսկ ստեղծագործություններից մի քանիսը: Հուսիկ Արայի նոր՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքը հիմնականում ամփոփում է բանաստեղծի սիրային և հոգևոր թեմաներով գրված վերջին շրջանի բանաստեղծությունները: Այն նաև մի քիչ երևանյան է, քանի որ հեղինակը գրքում ներառել է «Երևան՝ նռնագույն քաղաք» շարքը: Սիրուց ծնված են Հուսիկի գործերը: Նա վստահ է՝ սերը մեզ հետ ծնվում է, մեզ հետ մեռնում:

Գուցե նաև չի մեռնում, այլ տեղափոխվում է մեկ ուրիշ աշխարհ: «Սերը վիճարկման տեղ չունի: Եթե մտածում ես՝ հայրենի՞քս, թե՞ սիրած էակս, ուրեմն չես սիրում»: Իսկ ինչպե՞ս են ծնվում սիրով լեցուն գործերը: «Ներսումդ պետք է փոթորիկ լինի, որ գրես: Առանց փոթորկի չի կարող ոչինչ գրվել: Պիտի քամի լինի, որ ջուրը շարժվի: Սերն էլ է փոթորիկ, ցավն էլ է փոթորիկ: Արցախի հայաթափումը, օրինակ՝ ստիպեց, որ ցավից գրեմ»: Ինչո՞ւ են ժամանակակիցներից ոմանց, այդ թվում՝ Հուսիկին շատ ընթերցում, սոցցանցերում կիսվում նրա տողերով: Նա վստահ է՝ պատճառն անկեղծությունն է: «Պետք է անկեղծ լինել: Ես իմ կյանքում էլ եմ անկեղծ ապրել, իմ գրի մեջ էլ եմ անկեղծ: Անկեղծությունն է բանալին: Ինչո՞ւ են մինչ օրս սիրում, ընթերցում Սայաթ-Նովային, Նահապետ Քուչակին: Նրանք սրտից են խոսում»: Ամենա-ամենա հարցերից մեկն է հնչում՝ ինչո՞ւ ենք քիչ կարդում: Հուսիկը վերհիշում է խորհրդային տարիները, երբ գրական ստեղծագործությունները նաև թերթերի միջոցով մտնում էին մարդկանց տներ, և նրանք կարծես ակամա ծանոթանում էին հեղինակներին ու նրանց ստեղծագործություններին, քանի որ թերթերից շատերն ունեին գրական անկյուններ:

«Շատերը կհիշեն, որ քաղաքի կենտրոնական, ամենաերևացող հատվածներում գրախանութներ էին: Գրախանութներ կային անգամ հեռավոր գյուղերում: Հիմա, ավաղ, այդպես չէ: Հայաստանում խոշոր քաղաքներ կան, որտեղ գուցե մեկ գրախանութ անգամ չկարողանաս գտնել, որտեղ գիրք է վաճառվում: Բայց սրան զուգահեռ նաև ավելի ազատ է գրականությունը, չկա գրաքննություն: Քիչ-քիչ ավելանում են նմանատիպ միջոցառումները, նման միջոցառումներ պետք է ամեն տարի անցկացվեն ու ոչ միայն Երևանում ու խոշոր քաղաքներում, այլ Հայաստանի ամեն մի անկյունում: Գրքեր ու հեղինակներ շատ կան, պետք է վերցնել ու կարդալ և համոզված եղեք՝ կգտնեք ձեր սիրելի պոետին»: Ու մինչ տաղավարներից մեկում Հուսիկ Արան մակագրում էր գրքերն ընթերցողների համար, երկու դպրոցահասակ աղջիկ, նրա գիրքը ձեռքներին, սպասում էին իրենց հերթին. «Գիրքն ընկեր Ղազարյանին եմ նվիրելու, գիտեմ, որ այս նվերը շատ կհավանի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել