Երևան, 03.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ» «Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ» «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»


Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը մեծապես փոխկապակցված է պետության զարգացման հեռանկարի հետ։ Մանավանդ Հայաստանի պարագայում կրթության դերը շատ կարևոր է, երբ մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային ինտելեկտուալ ներուժն է։ Մեր երկիրը չունի նավթ, գազ ու այլ ռեսուրսներ, որոնց վաճառքը թույլ կտա ֆինանսների մեծ ներհոսք ունենալ ու հզորացնել պետությունը։ Մյուս կողմից էլ՝ ժամանակի հետ մարդկային կապիտալի ներուժն ու տեխնոլոգիաներն ավելի են կարևորվում։ Ու պատահական չէ, որ նույնիսկ արաբական այն երկրները, որոնք նավթի վաճառքից ահռելի գումարներ են գեներացնում, այդ միջոցների մի զգալի հատվածը փորձում են ներդնել մարդկային ներուժի, կրթության և տեխնոլոգիաների զարգացման վրա։

Եթե անհրաժեշտ է, նաև մեծ գումարներ են ծախսում, արտերկրից հմուտ մասնագետների են հրավիրում, որպեսզի նրանք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեն։ Այդ երկրներում քաջ գիտակցում են, որ նավթը հավերժ չէ։ Նույնիսկ ԱՄՆ-ը, որը մարդկային ներուժի ու բնական ռեսուրսների պակաս չունի, պայմաններ է ստեղծում, որ տարբեր երկրներից լավագույն մասնագետները՝ լինեն գիտնականներ, արվեստագետներ, թե բժիշկներ, տեղափոխվեն իրենց մոտ և զարգացնեն պետությունը։ Խորհրդային ժամանակներից սկսած Հայաստանը կրթական ու գիտական առումով էական ներուժ է ունեցել, որն անկախությունից հետո տարիներ շարունակ փոշիացվում է, իսկ ուղեղներն արտահոսում են երկրից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կրթության նշանակությունն իջեցվել է երբևէ ամենացածր մակարդակի։

Կարևորագույն պաշտոնների նշանակման դեպքում հաշվի չի առնվում ո՛չ կրթական ցենզը, ո՛չ էլ անցած ուղին։ Իսկ երկրի կառավարումը հասցվել է սոցցանցային մակարդակի։ Բայց ամենացավալին այն է, որ կրթական ոլորտը տարբեր կողմերից հարվածներ է ստանում։ Այդ հարվածներից մեկն այն է, որ վերջին վեց տարվա ընթացքում կրթությանը վերաբերող բազմաթիվ խնդրահարույց նախագծեր են առաջ քաշվում, որոնց մի մասն էլ ընդունվում է։ Այնպիսի տպավորություն է, թե կառավարությունում և ԿԳՄՍՆ-ում ուղղակի ինքնանպատակ նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք իրենց դրական նպաստը չեն բերում ու չեն կարող բերել կրթության որակի բարձրացման ուղղությամբ, քանի որ ընթացքում պարզվում է, որ այդ նախագծերը կազմվում են առանց կրթական ու մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների կարծիքն ու մտահոգությունները հաշվի առնելու։ Դրա համար էլ բազմիցս ենք ականատես եղել, որ կրթությանը և գիտությանը վերաբերող նախագծերը, որոնք կազմվել են փնթի ու ոչ պրոֆեսիոնալ կերպով, մեծ աղմուկ են բարձրացրել ու քննադատությունների արժանացել։ Թերևս իշխանությունները տուրք են տալիս նաև արտաքին ուժերի պահանջներին ու կասկածելի դրամաշնորհներին։

Պարզից էլ պարզ է, որ արտաքին ուժերը ոչ մի կերպ շահագրգռված չեն լինի, որ Հայաստանում կրթության որակը բարձր լինի, ու պետությունն էլ հզոր լինի։ Այս համատեքստում էլ պատահական չէ, որ հարվածների տակ է հայտնվել հատկապես հայագիտական բլոկը՝ մասնավորապես «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները։ Դժվար է պատկերացնել, որ հումանիտար ոլորտի կրթության հետ կապված ամենահրատապ թեմաները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն ու «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխելն են։ Միևնույն ժամանակ, խեղաթյուրվում է Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունը։ Թերություններով լի ու խնդրահարույց դասագրքերն արագ հաստատվում են ու դրվում են աշակերտների ու ուսուցիչների սեղանին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը դրա վառ օրինակն են։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի մի շարք դասարաններ ուղղակի դասագրքեր չեն ունենա։ Այսինքն, էլ ի՞նչ պետք է անեն, որ հասկանալի լինի՝ այս մարդիկ գնում են հանրակրթական ոլորտը կազմաքանդելու ուղղությամբ: Եվ ոչ միայն հանրակրթության, ընդհանրապես՝ կրթության ոլորտը: Մեկ այլ խնդիր է նաև բուհերի քաղաքականացման հարցը։ 2018 թվականին Փաշինյանը մեծ խոստումներ էր տալիս, որոցից մեկն էլ այն էր, որ իշխանության գալու դեպքում ինքն ապաքաղաքականացնելու է բուհերը և մեծացնելու է բուհերի ինքնավարությունը։ Բայց, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում ևս Փաշինյանի խոսքն ու գործը միմյանց հակասում են։ Իշխանության ներկայացուցիչներից որոշները դարձան բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամներ, իսկ մյուսներն էլ ռեկտորի պաշտոն ստացան կամ կարևոր տեղեր զբաղեցրին բուհերի կառավարման ոլորտում։

Իսկ այն դասախոսները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, սկսեցին բուհական ղեկավարության կողմից ճնշումների ենթարկվել, ընդհուպ ազատվել աշխատանքից։ Եվ այս ալիքը նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ նոր թափ է ստացել։ Բազմաթիվ դասախոսներ, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետը, հանկարծ պարզում են, որ իրենք հեռացված են կամ զրկվել են դասաժամերից։ Նման գործընթացը ավելի շատ կադրային ջարդ է հիշեցնում, քանի որ հաշվի չի առնվում այդ մարդկանց մասնագիտական որակները։ Վերոնշյալի արդյունքում նվազել է նաև բուհերի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս տարվա բուհական ընդունելության արդյունքներով ի սկզբանե հայտարարված շուրջ 16000 տեղից թափուր է մնացել ավելի քան 5000-ը: Այն կազմում է նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը։

Իսկ որոշ մասնագիտացումների մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել: Ու եթե այսպես շարունակվի, ապա բուհերի մի զգալի մասն առաջիկայում փակվելու է, ինչն իշխանությունների սրտով է, որոնք ցանկանում են թողնել ընդամենը մի քանի բուհ ու տեղափոխել ակադեմիական քաղաք։ Իսկ ակադեմիական քաղաքը ոչ թե կրթական, այլ բիզնես նախագիծ է, քանի որ մեծ թվով բուհերի շենքերը կվաճառվեն, փոխարենը ակադեմիական քաղաքում շատ քիչ թվով բուհերի շենքեր կկառուցվեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը Կիրակի պատարագին մասնակցելը չի ենթադրում քաղաքական գործունեության իրականացում․ Աննա ԿոստանյանԽուճապի մեջ գտնվող իշխանությունը ստում է՝ վերարտադրվելու նպատակով․ Արեգ ՍավգուլյանԱպրիլի 1-ից թոշակների բարձրացումը կապ ունի՞ ընտրությունների հետ․ հարցում Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը Միայն մեկ առաջնորդ, որը Ձեզ բերի ուժեղ միասնականություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ և երկարաժամկետ խաղաղություն. Տիգրան ԱբրահամյանԱպահով միջավայր՝ հավասար հնարավորություններով ՔՊ-ն` վերից վար, հասկանում է՝ իշխանությունը կորցնում է. Մարիաննա Ղահրամանյան Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին հիվանդանոց գնալու ճանապարհին մահացել է Պուտին–Փաշինյան հանդիպումը, ըստ էության, ջրբաժան է դարձել. Էդմոն ՄարուքյանՄեր երիտասարդության մեջ շատ-շատ են այնպիսիք, ովքեր պարզ ասում են՝ ինչ է արդարամտությունը․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը միջամտում է ՀՀ ներքին գործերին և նոր տարածքային պահանջներ ներկայացնում․ Ավետիք ՔերոբյանՓոփոխությունների ժամանակն է, միացե՛ք. «Ուժեղ Հայաստան»Իրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արտակարգ դեպք, Մովսես գյուղում ժայռաբեկորը հարվածել է կայանված «ՎԱԶ 2107»-ինԱյն մասին, թե ով է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի իրական մեղավորը. Ավետիք ՉալաբյանՀանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ Քուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվել Համախմբման շղթայական ռեակցիա․ ձևավորվո՞ւմ է նոր քաղաքական բևեռ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման