Գիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը
ՏնտեսությունՉինաստանի և ԱՄՆ-ի գիտնականների խումբը հայտնագործել է նոր հեղափոխական մեթոդ, որը նպատակ ունի բարելավել արևային վահանակների աշխատանքը: Նոր տեխնոլոգիան բարձրացնում է դրանց արդյունավետությունը մինչև 90 %: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ արևային վահանակներն արդեն բարձրացրել են իրենց արդյունավետությունը 25 %-ով: Երկարաժամկետ շահագործումից հետո վահանակները պահպանում են իրենց արդյունավետության մինչև 90 %-ը: Այսինքն, վահանակներն աշխատում են ավելի երկար և ավելի լավ:
Արևային վահանակների հիմնական խնդիրն այն է, որ երկարաժամկետ օգտագործումից հետո առաջանում են թերություններ: Եվ դրանք դժվար է վերացնել, քանի որ վահանակները պաշտպանող նյութերը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդյունավետությունը: Հետևաբար, վահանակների աշխատանքը ժամանակի ընթացքում վատթարանում է: Ուստի, հետազոտությունների համար փորձերի արդյունքում գիտնականների խումբը հայտնագործել է մեթոդ, որը բաղկացած է տերպիրիդին օգտագործելուց որպես միջոց վահանակները թերություններից և վնասներից պաշտպանելու համար, անկախ նրանից, թե որքան երկար են դրանք աշխատում: Սա թույլ է տալիս նյութն օգտագործել բարձր կոնցենտրացիաներով՝ առանց վահանակների արդյունավետությունը նվազեցնելու:
Հետազոտողները վստահ են, որ իրենց հայտնագործությունը կօգնի արևային մարտկոցները դարձնել ավելի հուսալի և դիմացկուն, ինչը հատկապես կարևոր է էներգախնայող տեխնոլոգիաների աճող պահանջարկի համատեքստում:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Աննա Մանուկյան