Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին
ՏնտեսությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա և մեր երկրում ներդրումային գործունեություն ծավալելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ:
Մել Քարվլը նշել է, որ լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային և տնտեսության զարգացման հեռանկարներին՝ հավելելով, որ մեր երկրի դրամավարկային քաղաքականությունը հավասարակշռված է, ինչը նպաստում է ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահն անդրադարձել է բանկի հետագա գործունեությանն ու հետագա ծրագրերին:
Ներդրումային միջավայրի բարելավման համատեքստում երկուստեք կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ հետևողական պայքարն ու բարեփոխումների շարունակականությունը: