Անկախ պետականությունը մեծ ու հավաքական նպատակներ ունենալու համար է. Մենուա Սողոմոնյան
ԲլոգՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անկախ պետականությունը մեր հայրենիքում արժանապատիվ ապրելու համար է, մեծ ու հավաքական նպատակներ ունենալու համար է։
Մեր անձնական նպատակների իրականացմանը տրվելիս երբեք չմոռանանք մեր հավաքական նպատակների մասին, որոնցից ամենաառաջնայինն այսօր Արցախի վերականգնումն է։ Ավելին՝ եթե մեր անձնական նպատակները կառուցենք հավաքական նպատակների վրա, կհասնենք երկուսին էլ։
Տոնենք, ուրախանանք ու նաև այդ ուրախության մեջ չմոռանանք բոլոր նրանց, ովքեր հավաքական նպատակի կենսագործման համար ոչ միայն անձնական նպատակներից, այլև իրենց կյանքից կամովին հրաժարվեցին։
Շնորհավոր Հանրապետության տոնը։