Գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում
ՀասարակությունՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «ՈւՊԷ» և Ներքին Այգեստան թաղամասերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Զառ, Ակունք, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի գազասպառողների, «Թամսար», «Ռոբեն Յ.Հ», «Մելինե Էմիլիա», «Գլաձոր ՄԳՀ», «Վահ Գալ», «Վայք Գազ», «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: