Երևանի ու Հռոմի միջև կստորագրվի «Բարեկամության և Համագործակցության» համաձայնագիր․ Տիգրան Ավինյանն Իտալիայում է
ԲլոգՀայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները: