Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հայկական ճարտարապետության փառատոնին մասնակցելու նպատակով:
Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող միջազգային ստուգատեսի շրջանակում կներկայացվի շուրջ 150 նախագիծ:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Երևանի նոր գլխավոր հատակագծի հիմնական դրույթները, խոսել քաղաքաշինական այդ փաստաթղթի կարևորության ու հրատապության մասին: Խորհրդի անդամներն էլ իրենց հերթին նշել են, որ Երևանում իրականացվող կառուցապատման որակը տարեցտարի բարելավվում է:
Ի դեպ, Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ է ընտրվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ճարտարապետ Ալեքսանդր Բադալյանը: