Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։
«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություններ կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- նշել է Կոպիրկինը:
Նա շեշտել է նաև, որ ռուսական կողմը կարող է օգնել Երևանին, եթե ասոցիացիայի հետ երկխոսություն սկսելու որոշում հասունանա։