Երևան, 03.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ» «Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ» «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»


Երկակի չափանիշներ հանցագործ Ադրբեջանի հարցում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում հակասական երևույթների կարելի է հանդիպել, երբ գործող արժեքային համակարգը ու միջազգայնորեն ընդունված նորմերը՝ մասնավորապես միջազգային իրավունքի կիրառումը, դառնում են հատվածական։ Հետո էլ քաղաքական գործիչներն ու փորձագետները փորձում են պատճառներ գտնել, թե ինչու է աշխարհակարգն էրոզիայի ենթարկվում, իսկ միջազգային գործող համակարգը դառնում անգործունակ։ Պատճառը երկակի չափորոշիչների ու չափանիշների կիրառումն է, երբ մի դեպքում միջազգային ասպարեզում իրագործված հանցագործությունն ու կամայականությունը դատապարտելի են, իսկ մյուս դեպքում ոչ միայն չեն դատապարտվում, այլև խրախուսվում են։
 
Բոլոր փաստերը կան, որ Ադրբեջանը կոնկրետ ռազմական և ցեղասպանական հանցագործություններ է իրագործել արցախահայության նկատմամբ։ Այս հարցում Ալիևը միջոցների առաջ կանգ չի առել ու չի առնելու, բայց, միջազգային դատական ատյանների առաջ կանգնելու ու պատժամիջոցների թիրախ դառնալու փոխարեն, այնպիսի միջազգային խոշոր դերակատար, ինչպիսին, օրինակ՝ ԵՄ-ն է, եվրահանձնաժողովի ղեկավարի մակարդակով հայտարարում է, թե Ալիևի գլխավորած Ադրբեջանը վստահելի գործընկեր է։ ԱՄՆ-ը ևս փաղաքշում է Ադրբեջանին՝ կարևորելով այդ երկրի նշանակությունը՝ հատկապես էներգետիկ ռեսուրսների մատակարարման տեսանկյունից։ Իսկ ՌԴ-ն էլ իր հերթին խորացնում է համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Ու այսպիսի միջազգային մթնոլորտի պայմաններում Ալիևի ռեժիմը պատրաստվում է Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական համաժողովի անցկացմանը։
 
Ադրբեջանը գործի է դրել իր բոլոր միջազգային լծակները, որպեսզի մեծ ներկայացվածություն ապահովի այդ միջոցառմանը, ինչը վկայելու է Բաքվի մեծացող միջազգային հեղինակության մասին։ Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը նմանվում է նրան, որ, օրինակ՝ Սադամ Հուսեյնին վստահվեր Բաղդադում կազմակերպել օլիմպիական խաղերը, կամ, օրինակ՝ Հիտլերը խաղաղության Նոբել յան մրցանակի արժանանար։ Ճիշտ է, Ադրբեջանի կողմից իրագործված միջազգային հանցագործությունների առաջ հիմա միջազգային հանրությունը աչք է փակում, բայց բացառված չէ, որ կգա ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը ստիպված կլինի պատասխան տալ։ Մյուս կողմից էլ՝ ծիծաղելի է կլիմայական համաժողովն անցկացնել մի երկրում, որի տնտեսությունը հիմնված է ածխաջրածնային էներգակիրների արտահանման վրա, որոնք աղտոտում են մթնոլորտը, չհաշված, որ Ադրբեջանում նավթի արտահանումը թանկ է նստում բնության վրա։
 
Ալիևն ու իր մանկալվիկներն ուղղակի թքած ունեն բնապահպանության վրա, ու հիմա այդ նույն Ալիևի ռեժիմը հայտարարում է Արցախը կանաչ գոտի հռչակելու մասին և փորձում ներդրումներ ներգրավել, որպեսզի Արցախում զարկ տա կանաչ էներգետիկայի զարգացմանը։ Ժամանակին ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանական» ակտիվիստները, բողոքելով Արցախում Կաշենի հանքի շահագործման դեմ, փակում էին Լաչինի միջանցքը, սակայն Ադրբեջանն այսօր մեծ թափով նախատեսում է շահագործել Արցախի հանքերը ու նույնիսկ այս ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում որոշ ներդրողների հետ։ Բայց, այս ամենով հանդերձ, Ադրբեջանի անամոթությունն ու սանձարձակությունն այն աստիճանի է հասնում, որ այդ երկրից պահանջում են փակել Հայաստանում գործող հանքարդյունաբերական և մյուս գործարանները՝ պատճառաբանելով, թե դրանք մեծ վնաս են հասցնում իրենց երկրի շրջակա միջավայրին ու աղտոտում են այն։
 
Իրենք անգամ հայկական գործարաններում մոնիթորինգի անցկացման հնարավորություն են ցանկանում ստանալ։ Ադրբեջանի պահանջներից մեկն էլ, բնականաբար, Մեծամորի ատոմակայանը փակելն է, որն իրենք պայմանավորում են հնարավոր ռադիացիոն աղետով։ Հարցն այն է, թե ինչպե՞ս է հաջողվում Ադրբեջանին անցնել բոլոր սահմանները, սակայն մեղադրել Հայաստանին ու նորանոր պահանջներ ձևակերպել։ Թերևս պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը լռում է ու ակտիվ աշխատանք չի տանում ադրբեջանական կեղծիքներն ու հանցանքները ջրի երես հանելու և նրա առաջ կոնկրետ պահանջներ դնելու համար։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան Խաղ բարակ գծի վրա․ Մոսկվայի հստակ ուղերձը և Երևանի պատասխանատվությունը ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն ՄարուքյանԻրանի միջnւկային ծրագրի հարցը չի կարող լուծվել ռшզմական գործողությունների միջոցով․ ՄակրոնՉինաստանը սկսել է ռшզմական բազայի շինարարությունը Հարավչինական ծովում. The Wall Street JournalՄենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունըՎարդաշենում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Իսրայելի բանակը հայտարարել է Թեհրանի շրջանում ԻՀՊԿ ցամաքային զnրքերի բազային hարվածելու մասինԾառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում․ Կալլաս Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը․ ՓաշինյանՄոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան «Օրիոն» տիեզերանավը հաջողությամբ դեպի Լուսին է արձակվել՝ չորս տիեզերագնացով Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Մենք իրանական վարչակարգին կքշենք քարի դար․ Թրամփ Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները ՌԴ Ուֆա քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնԻնդոնեզիայում 7,6 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՄեգան Ֆոքսը լուսանկարվել է դպրոցականի բացահայտ հագուստով և ակնարկել նախկին ամուսնու հետ ունեցած խնդիրների մասինԴեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ