Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին
ՔաղաքականՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Կազանում է, որտեղ առաջիկա օրերին կանցկացվի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է realnoevremya.ru-ն:
Առաջիկա երեք օրերի ընթացքում Պուտինը կանցկացնի առնվազն 14 երկկողմ հանդիպում ԲՐԻԿՍ-ի շրջանակում գործընկերների հետ։
Հայտնի է, որ այսօր Պուտինը գագաթնաժողովը կբացի Կազանի քաղաքապետարանում տրվելիք ընթրիքով։ Նա նաև նախատեսում է հանդիպել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Հարավային Աֆրիկայի առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսայի և ԲՐԻԿՍ-ի նոր զարգացման բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ: