ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Ադրբեջանի հարցով լսումներ տեղի կունենան
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովում սեպտեմբերի 3-ին լսումներ կլինեն Ադրբեջանի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Նիստի ժամանակ ելույթ կունենան Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ժոզեֆ Դեբոնո Գրեխը և Պեդրո Ագրամունտը: ԵԽԽՎ մոնտիթորինգի հանձնաժողովը կքննարկի այն տեղեկությունները, որոնք համազեկուցողները կներկայացնեն մայիսի 19-21 Բաքու կատարած այցի հիման վրա: