Կանադան կտրուկ կկրճատի ներգաղթյալների թիվը, որոնց թույլ է տրվելու մշտապես բնակություն հաստատել երկրում
ՏնտեսությունԿանադան հայտարարել է, որ կտրուկ կկրճատի ներգաղթյալների թիվը, որոնց թույլ է տրվելու մշտապես բնակություն հաստատել երկրում. նպատակը «բնակչության աճը դադարեցնելու» փորձն է, գրում է BBC-ն՝ նկատելով, որ սա վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարության քաղաքականության մեջ էական փոփոխություն է:
Լիբերալ կառավարությունը պարտավորվել էր առաջիկա երկու տարվա ընթացքում տարեկան կես միլիոն օտարերկրացիների մշտական բնակություն տրամադրել, սակայն Թրյուդոն այժմ հայտարարել է, որ թիրախը վերանայվել է և փոփոխության շրջանակում Կանադան 2025 թվականին կնվազեցնի մշտական բնակիչների թիվը՝ նախկին 500,000-ից մինչև 395,000, ինչը նշանակում է 21%-ով անկում: Դրանից հետո այդ թիվը կնվազի մինչև տարեկան 380,000, իսկ 2027 թվականին՝ մինչև 365,000:
Վարչապետ Թրյուդոն ընդգծել է, որ իր կառավարությունը «հավասարակշռությունը ճիշտ չի հաշվարկել», երբ հետհամավարակային ժամանակահատվածում ուժեղացրել է ներգաղթի հոսքը ՝ երկրում աշխատուժի պակասը լրացնելու համար:
2015-ին Թրյուդոյի ընտրվելուց ի վեր, նրա կառավարությունն ամեն տարի մշտական բնակության իրավունք ստանցող ներգաղթյալների թիվը 272,000-ից բարձրացրել է 485,000-ի: Ամենամեծ թռիչքը գրանցվել էր 2021 թվականին՝ Covid-19 համավարակից հետո։