Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»


«Տարակուսելի» խմիչք, որն ունի աշխարհում ամենաթունդ տեսակը. տարեկան 10 մլն շիշ՝ ընդամենը 35 աշխատակցով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրում (և ոչ միայն մեր) Ավստրիայի ազգային խմիչքի մասին թեկուզ ինչ-որ բաներ գիտեն միայն քչերը։ Մարդկանց մեծամասնությունը երբեք չի էլ լսել դրա մասին, այդ պատճառով էլ պատմենք ավստրիական Stroh ռոմի մասին (կարդացվում է Շտրո): Գուցե շատերին հետաքրքիր լինի այն, որ Ավստրիայում կա նման ըմպելիք: Այդ ըմպելիքն ստեղծվել է դեռ 1832 թվականին Սեբաստիան Շտրոյի կողմից։ Եվ նա հազիվ թե սպասեր, որ իր մտահղացումը հայտնի կմնա ավելի քան 190 տարի: Այդ ժամանակ հարավային Ավստրիայում ալկոհոլի արտադրությունը սաղմնային փուլում էր, և երիտասարդ Սեբաստիան Շտրոն որոշեց դառնալ առաջին գործարարներից մեկը, ով բացեց ալկոհոլի արտադրության սեփական ձեռնարկությունը։ Նրա մահից հետո Stroh ռոմի արտադրությունը դարձավ ընտանեկան բիզնես, որը կայուն աճում էր:
 
Հարկ է նշել, որ հետագայում համաշխարհային շուկա դուրս գալուց հետո էլ այդ խմիչքի որակը ոչ մի կերպ չի տուժել։ Այսօր ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կլագենֆուրտ քաղաքում։ Շատերի համար «ավստրիական ռոմ» արտահայտությունը տարակուսանք է առաջացնում։ Իրոք, Ավստրիան (այն ժամանակ՝ Ավստրո-Հունգարիան) երբեք հարավային գաղութներ չի ունեցել, իսկ ռոմը սովորաբար արտադրում են շաքարեղեգից։ Այն ժամանակներում ռոմ արտադրողները հաճախ փոխարինում էին շաքարեղեգի մելասի համը տարբեր խոտաբույսերի խառնուրդներով և ներկանյութեր ավելացնում։ Նման «ռոմային» հավելումներով ալկոհոլային հիմքը կոչվում էր Inlanderrum:
 
Ներկայում Stroh ռոմի արտադրության մեջ օգտագործվում է շաքարեղեգի ենթամթերք: Ստացված ռոմը հնեցվում է տակառներում 3 տարի։ Հիմա Շտրոյի մի քանի տեսակներ արտադրվում են տարբեր չափերի շշերով։ Նրանք ունեն թվային նշում, որը ցույց է տալիս խմիչքի մեջ ալկոհոլի պարունակությունը: Արտադրվում են Stroh 38, 40, 54, 60, 80: Stroh 80-ը աշխարհի ամենաթունդ ռոմն է: Ընդ որում, անգամ այլ տեսակի ալկոհոլային խմիչքներից քչերը կարող են համեմատվել նրա հետ թնդությամբ։ Բնականաբար, Շտրոյի ամենաթունդ տեսակները չեն սպառվում իրենց մաքուր տեսքով, թեև արտադրողն ինքը խորհուրդ է տալիս չնոսրացնել այն: Շատ դեպքերում Շտրոն տարբեր կոկտեյլների բաղադրիչ է: Ի դեպ, Ավստրիայում հայտնի B-52 կոկտեյլը պատրաստվում է հենց այդ՝ համեմված ռոմի հիման վրա։
 
Դրանից հաճախ պատրաստվում են Jagartee (որսորդական թեյ) և պունչ։ Բացի այդ, այն ավստրիական թխվածքների անբաժանելի բաղադրիչն է։ Չնայած այն հանգամանքին, որ Շտրոն դեռ այնքան էլ հայտնի չէ շատ երկրներում, բայց այն մեկ անգամ չէ, որ արտերկրում տարբեր մրցանակների է արժանացել։ Առաջին անգամ ընկերությունը ոսկե մեդալ է ստացել 1900 թվականին Փարիզի ալկոհոլային ցուցահանդեսում։ Իսկ այն փաստը, որ ընկերությունն ունի ընդամենը 35 աշխատակից, չի խանգարում նրան տարեկան արտադրել մոտ 10 միլիոն շիշ ռոմ և ուրախացնել նուրբ ալկոհոլի սիրահարներին աշխարհի հիսուն երկրում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան