«Բալասանյան» դաշինքի քայլը սրել է իրավիճակը Գյումրիում
ՎերլուծականԻշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով, այդ թվում՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Գյումրիի ավագանու մանդատները վայր դնելու արձանագրություն է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողով։ Երեկ առավոտյան Սամսոնյանը նաև քաղաքապետի պաշտոնից հեռանալու դիմում է գրել։ Դաշինքը հրաժարվում է մանդատներից նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա մերձավորների դեմ քրեական գործի հարուցումից հետո։
Հրաժարականների մասին վաղուց էին խոսում, ՔՊ-ն էլ միշտ երազել է խլել իշխանությունը Գյումրիում։ Բայց այժմ «Քաղպայմանագիրն» ինքն է խնդիրների առջև կանգնելու։ Գյումրիում ավագանին կարող է շարունակել աշխատանքը 19 հոգով, քանի որ քվորում ապահովելու համար 17 ձայն է անհրաժեշտ։ ՔՊ-ն Գյումրիի ավագանիում ունի 11 անդամ, մյուսներն արմատական ընդդիմադիրներ են։ Չի բացառվում, որ հրաժարվեն ներկայանալ նիստի, և ՔՊ-ն ստիպված լինի գնալ արտահերթ ընտրությունների։ Թեև իշխանությունը նախընտրում էր համայնքապետի պաշտոնակատար նշանակել, ընտրություններն էլ ավելի ուշ անցկացնել։
Մեկ այլ գլխացավանք էլ ՔՊ-ի համար քաղաքապետի նրանց թեկնածուն է՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Վերջինս ամենևին էլ լավ համբավ չունի Գյումրիում, վստահ են՝ խայտառակ պարտություն է կրելու։
Սուսաննա Վաղարշյան