Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


Անդրանիկ Քոչարյանի գլխին կուտակված «սև ամպերը» խտանում են

Վերլուծական

Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին նախատեսված նիստում ցանկացել են քննարկման դնել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը։ Նիստը, սակայն, չեղարկվել է խորհրդարանում բյուջեի քննարկումների պատճառով։

Ինքը՝ Քոչարյանը կտրականապես հերքում էր տարածված տեղեկությունները, բայց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ կարգապահական վարույթ կա, որը դեռ քննության առիթ է լինելու։ Այն, որ Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում, ներկլանային, թայֆայական պայքարում նրա ակտիվացումն անհանգստացնում է մյուս կլաններին, ակնհայտ է շատ վաղուց։ Մյուս կլաններն էլ ձեռքները ծալած չեն նստել, ակտիվ աշխատում են նրա դեմ։ Պարզ է, որ այդ դժգոհությունները պայմանավորված են ներկլանային խիստ պայքարով, փող և ազդեցության գոտիներ կիսելու՝ Անդրանիկ Քոչարյանի պահանջով։

Մեր տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի դեմ կուսակցությունում զանգվածային դժգոհությունների համար որպես տրիգեր է հանդես եկել այն տեղեկությունը, որը հասել է Նիկոլ Փաշինյանին, թե Քոչարյանը կուսակցության հետ չհամաձայնեցրած հանդիպումներ է սկսել ունենալ արևմտյան որոշ շրջանակների, դեսպանների, փոխդեսպանների հետ, բանակցություններ է վարում, կարծիքների փոխանակում է անում, որոնց մասին իշխանությունները տեղյակ չեն եղել, իսկ Փաշինյանը բավական զգայուն է դրսի հետ շփումների մասով։

Խնդիրն այն է, որ ՔՊ-ում ավելի շատ են սկսում զգացվել Քոչարյանի ամբիցիաները, իսկ նա իր ծառայություններն է առաջարկում արևմտյան որոշ շրջանակների, որպեսզի խաղադրույք դնեն իր վրա, եթե Նիկոլ Փաշինյանին փոխելու հարց առաջանա։

Ի դեպ, արդարադատության նախարարի հարցն էլ, որ երեկ ՔՊ վարչությունը քննարկեց և որոշեց առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին, ևս կապ ունի Անդրանիկ Քոչարյանի հետ։ Մեր տեղեկություններով, ի սկզբանե Փաշինյանը հակված է եղել այդ պաշտոնում առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Վերջինս Գալյանի, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի, արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի հետ միասին մասնակցել է թեկնածուների ստուգատեսին, գրեթե վստահ լինելով, որ հենց ինքն է առաջադրվելու։ Ջհանգիրյանին դեմ են քվեարկել՝ հիշատակելով նրա չափազանց ուժգին մտերմությունն Անդրանիկ Քոչարյանի հետ։

Հասմիկ Լևոնյան

ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԱրդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան ԱբրահամյանՀայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան