«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուբեն Ամորիմը։
Հայտնում է ակումբի կայքը։
Պորտուգալացի մարզչի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ կգործի մինչև 2027 թվականի հունիսը։ Կողմերի համաձայնագրում ներառված է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորություն:
Ամորիմը թիմի հետ աշխատանքը կսկսի նոյեմբերի 11-ից, իսկ մինչ այդ թիմը կշարունակի ղեկավարել Ռուդ վան Նիստելրոյը:
«Ռուբեն Ամորիմը եվրոպական ֆուտբոլի ամենահետաքրքիր և բարձր գնահատված երիտասարդ մարզիչներից է»,- հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի «Սպորտինգին» 15 միլիոն եվրո՝ պորտուգալացի մարզչի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար։