«Ներկայացման ժամանակ կանացի հագուստով դուրս եկա բեմ, հայրս տեսավ, նյարդայնացավ, կեսից դուրս եկավ». Անդրանիկ Հարությունյան
Lifestyle«Կամերային թատրոնում «Ի զեն» ներկայացման ժամանակ կանացի հագուստով եմ դուրս գալիս բեմ: Հայրս տեսավ, նյարդայնացավ, ասաց՝ «ինչ լավ է, որ ինքը աղջիկ չի ծնվել», ներկայացման կեսից դուրս եկավ ու գնաց: Այդ օրվանից մի տեսակ թերահավատորեն է մոտենում իմ աշխատանքին:
Բայց, ժամանակ առ ժամանակ, երբ համացանցում տեսնում է ինչ-որ հետաքրքիր տեսանյութեր, ասում է՝ «լավն էր», խորհուրդներ է տալիս:
Ես դերասանի կրթություն չունեմ, ավարտել եմ 10-րդ դասարանը, գնացել եմ բանակ ու եկել եմ Կամերային թատրոն»,- «Զավազկներ» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Անդրանիկ Հարությունյանը:
Խոսելով իր արտաքինի մասին՝ դերասանը պատմել է, որ Ռաֆայել Երանոսյանը երբեմն ասում է՝ «քիթդ չլիներ, սոված կմեռնեիր»:
«Ի պատասխան էլ ես ասում եմ, որ մարդու տաղանդն է իրեն ապրեցնում, կարևոր չէ, քիթն է, բերանը, թե ճաղատությունը»,- նշել է նա:
«Անկեղծ ասած, ժամանակին նեղվում էի վատ մեկնաբանություններից, ջնջում էի, հիմա ջնջում եմ միայն հայհոյանքները: Շատ քիչ է լինում, բայց վատ մեկնաբանությունները թողնում եմ: Նորմալ է, չի կարող մի բանը սիրվել բոլորի կողմից: Քննադատներ էլ պետք է լինեն, պետք է քննադատեն, որ այդ մարդու գործն ավելի լավը լինի»,- ասել է դերասանը: