ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Թրամփին
ՍպորտՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն Թրամփն արդեն ստացել է ձայների մեծամասնությունը, ուստի նրա հաղթանակի հավանականությունը շատ փորձագետների կողմից գնահատվում է 99%։
«Շնորհավորում եմ, պարոն նախագահ: Մենք կունենանք լավ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն և հիանալի ակումբային առաջնություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ֆուտբոլը միավորում է աշխարհը»,- գրել է Ինֆանտինոն սոցիալական ցանցերում։