Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում. Մակրոն
ՔաղաքականՖրանսիան աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. այս մասին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։ Մեր ընդհանուր շահերից է բխում Հարավային Կովկասում կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության հաստատմանը նպաստելը»,- ընդգծել է նա: