ՆԱՍԱ-ի Juno տիեզերական սարքը Երկիր է փոխանցել Յուպիտերի ամենահստակ լուսանկարները
Օրվա իրադարձություններJuno տիեզերական սարքն ավարտել է 66-րդ թռիչքը Յուպիտերի և նրա արբանյակների վրայով. սարքը Երկիր է ուղարկել երկու պիքսելանոց JunoCam տեսախցիկով արված տպավորիչ պատկերները, որոնք աչքի են ընկնում իրենց հստակությամբ:
Դրանց վրա երևում են մոլորակի մակերեսին մեդուզաների նմանվող գունավոր բծերը, գրում է Newsweek-ը։
Juno-ն արձակվել է 2011 թվականին և հինգ տարի անց դուրս եկել Յուպիտերի ուղեծիր՝ սկսելով փոխանցել Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի և նրա արբանյակների պատկերները: Juno առաքելությունը կավարտվի 2025 թվականի սեպտեմբերի 15-ին։ Ըստ ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի՝ Յուպիտերի ձգողականությունը ի վերջո կքաշի տիեզերանավը, և այն «կմխրճվի գազային հսկայի քաոսային մթնոլորտի մեջ»։