«Այն 10 հիմնասյուներն են, որոնք մեզ պահում են հայ ու տարանջատում այլ ազգերից». Արամ Նիկոլյանը՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուի մասին
LifestyleԵրևանում նոյեմբերի 7-ից 10-ը անցկացվող «Նորաձևության շաբաթ 2024»-ը մեկ հարթակում հավաքել էր հայ և միջազգային դիզայներներին և նորաձևությամբ հետաքրքրվողներին:
«Նորաձևության շաբաթ 2024»-ի շրջանակներում ցուցադրվել է դիզայներ Արամ Նիկոլյանի նոր՝ «10 Հիմնասյուներ» հավաքածուն, որը ներկայացրել են հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու մշակույթի գործիչները՝ Նազենի Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Էվելինա Շահիրյանը, Անի Քոչարը, Սոնա Ռուբենյանը, Սիրուն Մինասը և այլք:
«Գաղափարը շատ խորն է: Այն 10 հիմնասյուներն են իմ ոգեշնչումը, որը մեզ պահում է հայ ու տարանջատում է այլ ազգերից ու պետություններից»,- իր նոր հավաքածուն մեկնաբանել է Արամ Նիկոլյանն, ով սկսնակ դիզայներներին խորհուրդ է տալիս սիրել այն մասնագիտությունը, որն ընտրել են: «Ամեն ինչի հիմքում սերն է»,- ավելացրել է դիզայները: