Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

«Հինգ ցենտանոց» գաղտնազերծված ըմպելիք, որ գրավեց ամբողջ աշխարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պեպսի-Կոլան» կամ կարճ՝ «Պեպսին» հանրաճանաչ ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիք է, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Վաճառքի առումով այն երկար տարիներ եղել է «Կոկա-Կոլայի» հիմնական մրցակիցը: Pepsi ապրանքանիշի նկատմամբ բոլոր իրավունքների տերը ամերիկյան PepsiCo ընկերությունն է: «Պեպսի-Կոլայի» պատմությունը սկիզբ է առել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի Նյու Բեռն քաղաքում, որտեղ էլ այն առաջին անգամ արտադրվել է: Դա կարողացել է անել դեղագործ Քալեբ Բրադհեմը 1890 թվականին: Քալեբն իր ըմպելիքը անվանել է «Brads drink»՝ «Բրեդի խմիչք», իսկ հետո՝ 1898 թվականի օգոստոսին այն վերանվանվել է «Պեպսի-Կոլա»:
 
1903 թվականի հունիսի 16-ը հանդիսանում է Pepsi-Cola նոր ապրանքանիշի գրանցման ամսաթիվը: Կա վարկած, որ Pepsi խմիչքի անունը Քալեբ Բրադհեմը ձևավորել է «դիսպեպսիա» բառից: Առաջին աշխարհամարտի հետևանքով 1923 թվականի շաքարավազի գների բարձրացումը PepsiCo ընկերության սնանկացման պատճառ է դարձել: Ընկերության ակտիվները ստիպված վաճառվել են: Երկրորդ անգամ ընկերությունը սնանկացել է ութ տարի անց: Սակայն հետագայում՝ 1930-ական թվականների ճգնաժամի ժամանակ, PepsiCo- ն կարողացել է շուկաներում հաջողությամբ մրցակցել «Կոկա-Կոլայի» հետ: «Պեպսիի» 12 ունցիանոց շշերը վաճառվել են յուրաքանչյուրը 5 ցենտով, իսկ «ԿոկաԿոլայի» 6 ունցիանոց շիշը, այսինքն՝ 2 անգամ փոքրը, վաճառվել է նույն 5 ցենտով:
 
Coca-Cola ընկերությունը հնարավորություն չի ունեցել արտադրել ըմպելիք այլ տարողության շշով, քանի որ ըմպելիքներ վաճառող ավտոմատները ընդունել են միայն հինգ ցենտանոց մետաղադրամ: 1939 թվականին «Պեպսի-Կոլան» հայտնի է դարձել հատկապես երեխաների շրջանում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին «Պեպսիին» հաջողվել է վաճառքի ծավալներով բարձրանալ երկրորդ հորիզոնական, իսկ առաջինը եղել է «Կոկա-Կոլան»: 1950-ականների սկզբին «Պեպսի-Կոլան» 5 անգամ հետ էր մնում առաջատարից, 1960-ականներին արդեն այդ ցուցանիշը դարձել է 2,5, իսկ 1985 թվականին՝ 1,5 անգամ: Ի տարբերություն «Կոկա-Կոլայի», «Պեպսի-Կոլայի» բաղադրությունը հայտնի է դարձել, որն էլ ամենակարևոր իրադարձություններից մեկն է դարձել այդ ըմպելիքի պատմության մեջ: Այն բանից հետո, երբ 1923 թվականին ընկերությունը սնանկացել էր, ըմպելիքի բաղադրությունը կորցրել է իր գաղտնիությունը:
 
Սնանկության հարցով դատարան դիմելու անհրաժեշտությունը ստիպել է ընկերության հիմնադիր Բրադհեմին նահանգային դատավորին տրամադրել ըմպելիքի օշարակի բաղադրատոմսը և նաև երդման տակ հաստատել, որ այն ճիշտ է: Այս ըմպելիքի արտադրության և արտահանման ծավալների աճի առումով կարևոր նշանակություն ունի մուտքը ամենամեծ շուկաներից մեկը՝ ԽՍՀՄ: 1971 թվականին է հիմք դրվել «Պեպսի-Կոլայի»՝ ԽՍՀՄ մտնելու համար, որին նպաստել է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինի հանդիպումը PepsiCo ընկերության ղեկավար Դոնալդ Քենդալի հետ: Այս հանդիպումը վերաբերել է տնտեսական համագործակցության հնարավորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 1972 թվականից ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի շրջանակներում «Պեպսի-Կոլա» ներկրել ԽՍՀՄ: Արդյունքում արդեն 1973 թվականին ԽՍՀՄ-ում սկսել է վաճառվել այդ ըմպելիքի առաջին խմբաքանակը, իսկ 1974 թվականին էլ սկսել է գործել «Պեպսի-Կոլայի» առաջին գործարանը ԽՍՀՄ-ում, որը կառուցվել է Նովոռոսիյսկում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ստալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր Կամենդատյան