Ինչու է երգչուհի Էմմին մեկնել ԱՄՆ
Lifestyle
Երեկ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կայացավ Անդրեի և «Xfactor»-ի իր երեք տղաների՝ Հայկ Հունանյանի, Վահե Մարգարյանի և Նարեկ Վարդանյանի համերգը, որի ժամանակ Ավետն ասաց, որնախագծի ժյուրիի անդամներից միայն Եգոր Գլումովն է ներկա: «Ժյուրիի անդամներից մեկն էլ ԱՄՆ-ում է՝ համոզելու, որ հնազանդ է, իր անձնական կյանքն է դասավորում»,- ասաց նա՝ նկատի ունենալով Էմմիին, քանի որ նախ` նա ժյուրիի միակ կին ներկայացուցիչն է, երկրորդ՝ այժմ հենց նա է ԱՄՆ-ում:
Նշենք, որ տևական ժամանակ առաջ, երգչուհին իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ հարաբերությունների մեջ է: Դրանից հետո նա չհերքեց, որ ընտրյալ ունի, սակայն անձնական կյանքին վերաբերող բոլոր մանրամասները գաղտնի է պահում: