Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան
ԲլոգՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես իմ գործունեության ընթացքում պաշտպանում եմ ոչ թե Ռուսաստանի շահերը, առաջնորդվում եմ ոչ թե Ռուսաստանի պետական շահերով, այլ առաջնորդվում և առաջնորդվելու եմ բացառապես անկախ Հայաստանի պետական շահերով։
Սիրելի հայրենակիցներ, գիտեք, ես մեղք չունեմ, որ Հայաստանի պետական շահերը համընկնում են Ռուսաստանի Դաշնության հետ և հետևաբար կոչ եմ անում մեր ժողովրդին Հայաստանի պետական շահերը կառուցել Ռուսաստանի հետ բարեկամության և Ռուսաստանի հետ ամուր կապեր ունենալու տրամաբանության շրջանակներում։ Այո, իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին։