Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը
ՔաղաքականPast.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը նշանակվելու է Տավուշի մարզպետ, իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշանակվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հրաժարականի դիմումներ էին ներկայացրել: