Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել
ՔաղաքականՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիից երկիր այցելելու առաջարկ է ստացել։ Այցի կոնկրետ ժամկետները կորոշվեն 2025 թվականի սկզբին, ՏԱՍՍ-ին ասել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
«Մեր ղեկավարները պայմանավորվածություն ունեն միմյանց հետ հանդիպել տարին մեկ անգամ, հիմա մեր հերթն է: Պարոն Մոդիի հրավերը ստացել ենք, և, բնականաբար, դրական, կառուցողականորեն կդիտարկենք այն: 2025-ի սկզբին կորոշենք այցի մոտավոր ժամկետները», - նշել է Ուշակովը։