Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին
Սպորտ«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բրեստի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) խոսել է այս մրցաշարում 100 գոլի սահմանագիծը հատելու մասին։
Ֆրանսիական ակումբի հետ խաղում 36-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել՝ խփելով իր 100-րդ և 101-րդ գոլերը Չեմպիոնների լիգայում։ Նախկինում միայն Կրիշտիանու Ռոնալդուին (140 գոլ) ու Լիոնել Մեսսիին (129) էին հաջողվել Չեմպիոնների լիգայում 100 գոլի շեմին հասնել։
«Ես երջանիկ եմ: Սա լավ թիվ է։ Շատ տարիներ առաջ երբեք չէի մտածի, որ Չեմպիոնների լիգայում կկարողանամ 100-ից ավելի գոլ խփել։
Հիանալի է Կրիշտիանուի և Մեսսիի հետ նույն առաջնությունում լինելը: Այսօր մենք թիմով խաղացինք և կարող էինք ավելի շատ գոլեր խփել երկրորդ խաղակեսում։ Այժմ մենք պետք է մտածենք Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի հաջորդ հանդիպումների մասին»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։