Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ
ՄիջազգայինՍիրիացի ապստամբները ներխուժել են Սիրիայի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Հալեպը, պայթեցնելով երկու ականապատ մեքենա, բախվել են կառավարական ուժերի հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սիրիայի ռազմական դիտորդներին և զինյալներին:
Ապստամբներն օրեր շարունակ մոտենում էին Հալեպ քաղաքին և ճանապարհին գրավել են մի քանի քաղաքներ և գյուղեր։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը, որը հետևում է պատերազմի ընթացքին, հայտնել է, որ ապստամբները ուրբաթ օրը պայթեցրել են երկու ականապատ մեքենա քաղաքի արևմտյան ծայրամասում:
Ապստամբների հրամանատարը սոցցանցերում հրապարակել է ձայնագրված հաղորդագրություն՝ կոչ անելով քաղաքի բնակիչներին համագործակցել առաջխաղացող ուժերի հետ: