Ադրբեջանը պետական մակարդակով արտահայտում է իր նկրտումները ՀՀ-ի հանդեպ, բայց Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում էր ամրագրված իրավունքներից՝ դրանով իսկ միմիայն մեծացնելով Ադրբեջանի ախորժակը. Հայրապետյան
ԲլոգԱդրբեջանը պետական մակարդակով արտահայտում է իր նկրտումները ՀՀ-ի հանդեպ, բայց Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում էր ամրագրված իրավունքներից՝ դրանով իսկ միմիայն մեծացնելով Ադրբեջանի ախորժակը;
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Այսօր Ադրբեջանի Ազգային ժողովում «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումներ են անցկացրել, որի շրջանակներում ՀՀ-ի հանդեպ տարածքային հավակնությունների մասին բազմաթիվ ելույթներ են հնչել։ Ադրբեջանը պետական մակարդակով արտահայտում է իր նկրտումները մեր պետության հանդեպ, իսկ Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում էր ամրագրված իրավունքներից՝ դրանով իսկ միմիայն մեծացնելով Ադրբեջանի ախորժակը։
ՀՀ ԱԺ-ից կհնչի՞ որևէ խոսք այս լսումների մասին, կլինե՞ն հայտարարություններ, խիստ կասկածում եմ․․․:
Մի անգամ ևս կրկնեմ՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ ու անհեթեթ թեզը կարելի էր ու դեռ կարելի է դարձնել մեծագույն գլխացավանք Ալիևի համար, բայց դրա փոխարեն ՀՀ իշխանությունները զբաղված են դրա «արդարացմամբ»․․․»,-գրել է նա: