Սկանդալ՝ հայուհու ելույթից հետո․ ի՞նչ տեղի ունեցավ «Ну-ка, все вместе!» հաղորդման ժամանակ
LifestyleՕրերս համացանցում ակտիվ քննարկվում է մոսկվայաբնակ 17 ամյա հայուհու՝ Էլեն Բադալյանի հաղթանակը «Դե՛, բոլորս միասին» (Ну-ка, все вместе!) հաղորդման ժամանակ։
Էլեն Բադալյանը 7 տարեկանից զբաղվել է պրոֆեսիոնալ ոկալով և ինքն է իր երգերի հեղինակը։
Մրցույթում հաղթելուց հետո Էլեն Բադալյանը ստացել է հաղորդման արձանիկը և 5 միլիոն ռուբլի դրամական պարգև։
Չնայած նրան, որ հայուհու ելույթը տպավորել է շատերին՝ այն այդքան էլ հեշտ չի եղել, քանի որ դահլիճում գտնվող ժյուրիներից ոչ բոլորն են ի սկզբանե ցանկացել սեղմել կոճակը, որը նշանակում է, որ իրենք հավանում են մասնակցի կատարումը։
Բանն այն է, որ ժյուրիներից երգիչ Սերգեյ Լազարևը հորդորել է 17 ամյա Էլեն Բադալյանին կատարել Պոլինա Գագարինայի «Ты не целуй» երգը: Նրա ելույթի ընթացքում Սերգեյ Լազարևը չդիմացավ և բարկությունից սեղմեց հատուկ հյուրի՝ Ֆիլիպ Կիրկորովի կոճակը, ով ոտքի չկանգնեց Էլենի ելույթի ժամանակ:
Սերգեյ Լազարևը Էլեն Բադալյանի ելույթի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովի հետ սկանդալից հետո որոշել է հեռանալ «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուից։ Սերգեյ Լազարևը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այլևս չի մասնակցի շոուին:
Լազարեւը բացատրել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ վեցերորդ եթերաշրջանը չափազանց զգացմունքային էր։
«Շատ շնորհակալ եմ աշխատանքի համար, շատ շնորհակալ եմ այս վեց սեզոնների համար։ Ցավոք, ինձ համար շատ դժվար է յուրաքանչյուր եթերին էմոցիոնալ կերպով տրվելը, այդ պատճառով ես, այնուամենայնիվ, որոշում կայացրի հեռանալ։ Կներեք, ի սեր Աստծո, սա իմ վերջին մրցաշրջանն է։ Մենք միասին շատ բան ենք անցել, բոլորդ ինձ համար սիրելի մարդիկ եք»,- հաղորդման եթերում հայտարարել է Լազարևը։